Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վրաստան այցելության երկրորդ օրը պատարագ է մատուցել Թբիլիսիում Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Հռոմի Պապը սեպտեմբերի 30-ին Վրաստան էր ժամանել երկօրյա այցով: Նա արդեն հանդիպումներ է ունեցել նախագահի, վարչապետի եւ Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հետ: Այցի առաջին օրը պոնտիֆիկոսը եղել է ասորա-խալդական կաթոլիկ եկեղեցում: Օրվա երկրորդ կեսին նա այցելել է Մցխեթի Սվետիցխովելի եկեղեցին:

Մարզադաշտում ներկա են եղել նախագահն ու առաջին տիկինը, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, դիվանագիտական կորպուսների եւ տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ: