SpaceX-ի փորձագետների կարծիքով Falcon 9 հրթիռի պայթյունին  կարող էր մասնակցել մրցակից United Launch Alliance (ULA) ընկերությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Տեսագրություններն ուսումնասիրելիս SpaceX ընկերությունում արձակման հարթակին կից գտնվող այդ ընկերության շենքում կասկածելի ակտիվություն են նկատել: Նրանք կադրերում «տարօիրինակ ստվեր, հետո սպիտակ բիծ են» նկատել:

SpaceX-ի աշխատակիցները հետաքննություն են անցկացրել եւ դիմել են ULA-ին շենքի տանիքը զննելու համար: Նրանց դա թույլ չեն տվել: Նրանք իրենց տարածք են թույլ տվել մտնել միայն ԱՄՆ ՌՕՈւ քննիչներին, որոնք զննելով տանիքը՝ հայտարարել են, որ պայթյունի որեւէ հետք չեն հայտնաբերել:

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը կոչ է արել սպասել հետաքննության ավարտին եւ հապշտապ եզրակացություններ չանել: