ԱՄՆ ոստիկանությունը շարունակում է տարբեր քաղաքներում ծաղրածուի հանդերձանքով անհայտ անձանց հայտնվելու խորհրդավոր դեպքերի հետաքննությունը, հայտնում է NBC-ն:

Ամբողջ երկրով մեկ ձերբակալում են մարդկանց (հիմնականում դեռահասների եւ երիտասարդների), որոնք փորձում են վախեցնել բնակչությանը՝ հասարակական վայրերում հայտնվելով ծաղրածուի հանդերձանքով կամ համացանցում «ծաղրածուական հաշիվներից» տարածելով սպառնալից նամակներ:

Ոստիկանության տեղեկություններով՝ Ջորջիայում, Ալաբամայում եւ Վիրջինիայում համանման կատակների համար կալանավորվել է 12 մարդ. նրանք հայտնվում էին փողոցի անկյունից եւ մարդկանց հետապնդում: Ծաղրածուների հանդերձանքով անհայտ անձանց մասին տեղեկությունները սկսել են հայտնվել օգոստոսի վերջից: