Բաքսանի կիճում հնագետները հայտնաբերել են տարօրինակ ձեւ ունեցող գանգեր: Դրանք վկայում են անցյալում երկարագլուխ մարդկանց գոյության մասին: Telegraf-ի փոխանցմամբ՝ Բաքսանի կիճը հայտնի է դարձել այնտեղ հայտնաբերված սկիֆական գերեզմանատեղի հայտնաբերելու շնորհիվ:

Պատմության պետական թանգարանի արշավախմբի գիտնականները փաստել են, որ Էլբրուսի ստորոտին իսկապես ապրել են երկարագլուխ մարդիկ: Նրանք կարծում են, որ մանկահասակ տարիքում երեխաների գանգերը դիտավորյալ ձեւախեղում էին այլ բնակիչների շրջանում ազնվականական դասի ներկայացուցիչներին առանձնացնելու համար:

Ուֆոլոգների համար այս գտածոն, իհարկե, 2000 տարի առաջ այլմոլորակայիններին հանդիպելու կատարյալ վարկած է: Նրանց նմանվելու ցանկությունից դրդված նրանք հագնում էին գլխի կաղապարը: Ամենաուշագրավ գտածոներից մեկը ենթադրաբար 15 տարեկան աղջկա երկարավուն գանգն է: Բաքսանի կիրճը մեծ թվով ծիսավայրեր է թաքցնում, քանի որ այնտեղ երկար ժամանակ մարդու ոտք չի մտել: