Յորքի համալսարանի լեզվաբանները կանխատեսել են, որ 2066 թվականին բրիտանական առոգանությունը կանհետանա, որին կփոխարինի մուլտիմշակութային տարբերակ: Այս մասին հայտնում է «Վոկրուգ սվետա»-ն:

Այս պրոցեսն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Մեծ Բրիտանիա են ժամանում ավելի ու ավելի մեծ թվով օտարերկրացիներ, որոնք հրաժարվում են միջատամնային բաղաձայնների արտասանությունից:

Հետազոտողների կարծիքով՝  արդեն հաջորդ մի քանի տասնամյակներում ներգաղթն արմատականորեն կազդի լեզվի վրա: Մասնավորապես՝ ազդեցություն կունենան կարիբյան, արեւմտաաֆրիկական եւ ասիական համայնքները, որոնք կապրեն ժամանակակից Լոնդոնի տարածքում: