Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բարձրագույն պետական պարգեւներ է հանձնել Արտաքին հետախուզության ծառայության մի խումբ աշխատակիցների, այդ թվում այս ամառ ԱՄՆ-ից վտարված լրտեսներին:

Հունիսի վերջին ԱՄՆ-ում ձերբակալվել էին Ռուսաստանի ինը քաղաքացիներ: Դատարանում նրանք խոստովանեցին, որ ԱՄՆ-ում չգրանցված գործակալի գործունեություն են ծավալել հօգուտ Ռուսաստանի, գրում է BBC-ն:

Հետագայում նրանք Վիենայի օդանավակայանում փոխանակվեցին Ռուսաստանում երկար տարիների ազատազրկման դատապարտված չորս անձանց հետ: