Կենտրոնական Մեքսիկայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: 19 մարդ զոհվել է: Utro.ru-ն գրում է, որ Մեխիկոյից Սակատեկաս գնացող ավտոբուսը Կերատարո նահանգում մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել է:
19 զոհերից 16-ը ավտոբուսի ուղեւորներն էին, երեքը` բեռնատարի: Հրդեհի հետեւանքով ավտոբուսից մնացել են միայն երկաթե մասերը:




























