Բաքվում սկսվել է Ազգային անվտանգության նախարարության նախկին գեներալ Աքիֆ Չովդարովի եւ նրա աշխատակիցների գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az–ը։

Ըստ առկա տեղեկությունների՝ լրագրողներին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ՝ չտալով որեւէ բացատրություն։

Նշենք, որ Չովդարովին մեղադրում են Ադրբեջանի ՔՕ մի քանի հոդվածով։ Դրանց թվում՝ կաշառակերություն, մարդկանց ապօրինի անազատության մեջ պահել, հանցավոր խմբավորման կազմակերպում եւ այլն։