Ինչպես հայտնել են «Ժամանակ» թերթի ամերիկյան աղբյուրները, ԱՄՆ-ում օրերս ձերբակալված հայկական հանցավոր խմբի անդամներին Լոս Անջելեսից Նյու Յորք տեղափոխելու որոշում է կայացվել: Սա ամերիկյան օրենքներով նշանակում է, որ իրավապահները մեկուկես անգամ խստացնելու են առաջադրված մեղադրանքներով նախատեսված պատժաչափը:

Ի դեպ, թերթի տեղեկություններով, հայկական հանցավոր խմբի պարագլուխ Արմեն Ղազարյանը՝ «Պզոն» գտնվում է բանտի հիվանդանոցում:

Թերթը հայտնում է նաեւ, որ ԱՄՆ-ում ձերբակալվածների թվում է նաեւ ՀՀ ոստիկանության գնդապետի որդին: Խոսքը Արթուր Եպիսկոպոսյանի մասին է, ով ոստիկանության գնդապետ Զարմիկ Եպիսկոպոսյանի որդին է: Եպիսկոպոսյանը նախկինում եղել է Խորհրդային շրջանի (ներկայիս Նոր Նորքի) ոստիկանապետը: