Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը այցելել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարին:

Ինչպես հայտնում է թուրքական CNNturk հեռուստաալիքը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը այցելել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ալի Շահինին: Վարչապետն ու խորհրդարանի խոսնակը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձյնեցված Արձանագրություններին։ Էրդողանը հայտարարել է, որ Արձանագրությունները չեն կարող ուժի մեջ մտնել առանց խորհրդարանի վավերացման։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաղորդագրություն տարածեցին, ըստ որի Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսում վեց շաբաթվա ընթացքում: