Եւս մեկ սենսացիա է գրանցվել ֆրանսիացի բարձրաստիճան  պաշտոնյայի կողմից, որը հաշված րոպեների ընթացքում հայտնվել է համացանցում:

Ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն ֆրանսիական RTL ռադիոկայանին եւ LCI հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ շփոթել է եւ «մատնահետքեր» արտաբերելու փոխարեն ասել է «սեռական օրգանների հետքեր»:

Մատնահետքեր ֆրանսերեն empreintes  digitales է: Նախարարը ցանկացել է տարանջատել այդ հասկացությունը ԴՆԹ-ում գրանցված ինֆորմացիայից, սակայն ստացվել է empreintes genitales:

Նշենք, որ ավելի վաղ` սեպտեմբերին, Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար Ռաշիդա Դաթին սխալվել եւ ներդրումային ընկերությունների գործունեությունը քննադատելիս «ինֆլյացիայի» փոխարեն ասել էր «ֆելյացիա»:

«Ներդրումային հիմնադրամները 20-25 տոկոս եկամտի հույս ունեն` փաստացի գոյություն չունեցող ֆելյացիայի պայմաններում»,- ասել էր Դաթին: