Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում քուրդ զինյալների ճամբարները ռմբակոծող թուրքական F-16 օդանավերից մեկը ոչնչնացվել է քուրդ զինյալների կողմից։

Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում ուժգին ռմբակոծության տակ հայտնված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալներին հաջողվել է թուրքական F-16 օդանավերից մեկը ոչնչնացնել։

Նշվում է, որ թուրքական ռազմական օդանավը ոչնչացվել է Փիշթի Շանե կոչվող վայրում։

Թուրքական լրատվամիջոցները այս փաստի մասին ոչինչ չեն հայտնել։