Ռուսաստանն ունի պոտենցիալ տարբեր, այդ թվում՝ «սառեցված» հակամարտություններ կարգավորելու համար: Այդ մասին Դովիլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Մեդվեդեւի խոսքով, կարելի է որոշակի արդյունքների հասնել հակամարտությունների կարգավորման գործում, բայց դրա համար անհրաժեշտ է, որ հակամարտության բոլոր կողմերը կառուցողական դիրքորոշում ցուցաբերեն:

Նշենք, որ Ռուսաստանը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ միասին միջնորդ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: