Բաքվի վճռաբեկ դատարանը մերժել է ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայլովայի բողոքը ապօրինի ձեռներեցության մասին մեղադրանքների կապակցությամբ։ Այս մասին Turan–ին հայտնել է լրագրողի փաստաբա ֆարիզ Նամազլըն։

Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերին Խադիջա Իսմայլովան կալանավորվել էր ԱԱՆ նախկին նախարարի կարգադրությամբ նրա դեմ կազմակերպված սադրանքի հետեւանքով: Այն ժամանակ Իսմայլովայի նախկին գործընկեր Թուրալ Մուստաֆաեւը հայտարարել էր, որ Խադիջան իբր թե խանդի պատճառով իրեն այնպիսի վիճակի է հասցրել, որ ինքը փորձել է ինքնասպան լինել: Սակայն Էլդար Մահմուդովի ձեռնածուները սադրանքը կազմակերպելիս առանձնապես ջանքեր չէին գործադրել եւ  հերթական անգամ ցուցաբերել էին պրոֆեսիոնալիզմի բացակայությունը: Սադրանքն այնքան անհաջող էր կազմակերպվել, որ նրանց «հովանավորյալը» հրաժարվել էր իր նախնական ցուցմունքներից դեռ նախաքննության ըթացքում:

Դատարանին նաեւ ոչ մի համոզիչ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ Իսմայլովան Մուստաֆաեւին «ինքնասպանության է հասցրել»: Անգամ վկաները դատարանում պնդում էին, որ նա կապ չի ունեցել ինքնասպանության հետ: Գերագույն դատարանը, քննելով Իսմայլովայի վճռաբեկ բողոքը, որոշում էր կայացրել նրա պայմանական վաղաժամ ազատման մասին: