Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քողարկված ձեւով տվել է արտահերթ նախագահական ընտրությունների պատրաստության մեկնարկը, որոնք կարող են կայանալ այս տարվա վերջին: Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը: 

«Հոկտեմբերի 7-ին կառավարության նիստում Ալիեւը կոշտ ձեւով Արեւմուտքին մի շարք հավակնություններ ներկայացրեց, այդ թվում՝ մեղադրեց Ադրբեջանի, իսլամական աշխարհի, արաբ փախստականների նկատմամբ կրկնակի չափանիշներ կիրառելու մեջ: Նրա ելույթի թեման ոչ մի կերպ կապված չէր կառավարության նիստի հետ, նա ոչինչ չուներ ասելու նախորդ 9 ամիսների տխուր վիճակի մասին, դրա փոխարեն հանդես եկավ համաշխարհային ժողովրդավարության ուղերձով առ այն, որ Ադրբեջանի ռեժիմը զարգացման այս փուլում նախընտրում է որոշակի հեռավորություն պահպանել, որը դեռեւս պետք է սահմանափակվի համագործակցության տարրերով, բայց ոչ ինտեգրացիոն գործընթացներով:

Փորձը ցույց է տալիս, որ 2008-ի նախագահական ընտրություններից սկսած, որոնք նրա համար անսահմանափակ կառավարման ուղի հարթեցին, Ալիեւը ընտրություններից առաջ խստացնում է Արեւմուտքի քննադատությունը, որի նպատակն է նվազագույնի հասցնել նրա ինստիտուտների մասնակցությունը քվեարկության ուսումնասիրության եւ անցկացման գործընթացին, ինչպես նաեւ սահամանափակում է ընդդիմությանը եւ քաղաքացիական հասարակությանը դրանց աջակցությունը: Այդպես էր սեպտեմբերի 26-ի հանրաքվեից առաջ, որն օրինականացնում է առաջիկա 7 տարում Ալիեւի կառավարումը եւ ավելի մեծ լիազորություններ ու պատասխանատվություն է տալիս»,- նշում է գործակալությունը:

Այս գործելաոճն, անխոս, իր շարունակությունը կստանա առաջիկա նախագահական ընտրություններում, եւ ընտրության գործընթացն իրենով տեխնիկական ընթացակարգ կդառնա եւ ոչ մի կերպ իշխանական եւ ընդդիմադիր ուժերի քաղաքական պայքար:

Նախագահի պաշտոնում Ալիեւի գործունեությունը գոհացնում է Արեւմուտքին, չնայած նրա հակաարեւմտյան հայտարարություններին եւ ընդդիմադիր ձայների ճնշմանը: Իր կառավարման տարիներին նա զգալի խորացրել է տնտեսական կապերը Եվրոպայի հետ՝ Արեւմուտքը դարձնելով Ադրբեջանի հիմնական տնտեսական գործընկերը: Եթե հաշվի առնենք, որ էներգետիկ ոլորտը Ադրբեջանի համար բազային է, ապա դժվար չէ հասկանալ, թե կոնկրետ ինչին է ինտեգրվել Ադրբեջանը հակաարեւմտյան հայտարարություններով հանդերձ»,- գրում է պարբերականը: