Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները:
ԱՊԱ-ն հայտնում է, որ ԿԸՀ-ն որոշում է ընդունել հանրաքվեի արդյունքների ամփոփման եւ վերջնական արդյունքները հրապարակելու մասին:
Որոշման համաձայն՝ քանի որ քվեարկության մասնակիցների կեսից ավելին կողմ են քվեարկել բոլոր 29 մասերին, որոնք համաժողովրդական քվեարկության (հանրաքվեի) էին դրվել, Օրենքի նախագիծը պետք է ընդունված ճանաչել: Փաստաթղթում նշվում է. ամփոփել հանրաքվեի արդյունքները՝ հաստատելով ԿԸՀ արձանագրությունը, համաժողովրդական քվեարկությունը (հանրաքվեն) կայացած ճանաչել, իսկ Սահմանադրության մեջ կատարված լրացումների եւ փոփոխությունների մասին հանրաքվեի դրված Օրենքի նախագիծը ընդունված՝ հայտարարելով հանրաքվեի արդյունքները եւ հրապարակելով հանրաքվեով ընդունված Օրենքի տեքստը: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:




























