Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Այդ մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի եւ տարածման հարցերով կոմիսարներ Բենիտա Ֆերերո-Վալդների եւ Օլի Ռենի համատեղ հայտարարության մեջ:
Համաձայն հաղորդագրության՝ Եվրահանձնաժողովը մեծ դեր է հատկացնում երեկ հրապարակված երկու Արձանագրություններին՝ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»:




























