Ամերիկացի հանրահայտ երգչուհի Ջանեթ Ջեքսոնը, Մայքլ Ջեքսոնի քույրը հաստատել է, որ հղի է ու մտադիր է երեխա ունենալ 50 տարեկանում։

People ամսագիրը հայտնում է, որ Ջանեթը դեռ ապրիլին էր հայտնել համաշխարհային շրջագայությունը չեղարկելու մասին, որպեսզի կենտրոնանա ընտանեկան գործերի վրա։ Այն ժամանակ նաեւ հայտնում էին, որ 2012-ի դեկտեմբերին նա գաղտնի նշանվել է կատարցի միլիարդատեր Վիսսամ Ալ Մանայի հետ։

Ամսագիրը հրապարակել էր երգչուհու լուսանկարը, որտեղ նա ամբողջովին սպիտակազգեստ է, նկատելիորեն կլորացած փորով։ Նշում են, որ 50-ամյա աստղն իր առաջնեկին է սպասում։

Ջանեթ Ջեքսոնը բեմին հայտնվել է 7 տարեկանում, իսկ 1976-ին նկարահանվել է The Jacksons սերիալում։ 16 տարեկանում Ջանեթը պայմանագիր է ստորագրել A&M ձայնագրման ստուդիայի հետ, որը թողարկել է նրա առաջին ալբոմը։ Սակայն մեծ ճանաչում երգչուհին ձեռք է բերել 1986-ին թողարկված Control ձայնասկավառակի շնորհիվ։ Billboard ամսագրի տվյալներով երրգչուհին ժամանակակից փոփ երաժշտության պատմության «ամենալավ վաճառվող» կատարողներից մեկն է։