Հոկտեմբերի 19-ի առավոտյան 62-ամյա Ռաշիդ Ց.-ն մտել է «Օրենք եւ արդարություն» կուսակցության Լոձիի գրասենյակ եւ կրակ բացել, որի հետեւանքով մահացել է Եվրախորհրդարանում Լեհաստանը ներկայացնող պատգամավորի օգնական 62-ամյա Մարեկ Ռոսյակը, իսկ Լեհաստանի Սեյմի պատգամավորի օգնական, 39-ամյա Պավել Կովալսկին ծանր վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Յարոսլավ Կաչինսկիի կուսակցության կողմնակիցները տեղի ունեցածի պատասխանատու են համարում իշխող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությանը:




























