Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը հույս ունեն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը քայլեր կձեռնարկի իրենց որդիների մահվան մեջ մեղավորներին բացահատելու համար: NEWS.am-ի հետ զրույցում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, նշեց՝  չնայած նախկին վարչապետը ոչինչ չարեց մեղավորներին պատժելու համար, բայց նորանշանակ վարչապետին հավատում են:

«Հույսերս չենք կորցնում, ուզում ենք հանդիպել Կարեն Կարապետյանի հետ, ներկայացնենք խնդիրը, որպեսզի բացահայտվեն եւ պատժվեն մեր երեխաների մահվան մեջ մեղավորները: Մենք հավատում ենք, որ հնարավոր է՝ ինչ-որ բան փոխվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ բանակում զոհված զինծառայողների ծողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն: