Անտարկտիդայում հայտնաբերվել են նախապատմական բադի մնացորդներ, որի մոտ պահպանված է ներքին խռչակը՝ձայներ արձակող օրգանը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակել է Nature ամսագիրը։
Հնէաբանների միջազգային խումբը հրապարակել է տվյալներ, որոնք ստացվել են Անտարկտիդյան թերակղզում էքստրեմալ պայմաններում կատարված պեղումների ընթացքում։ Այնտեղ հայտնաբերվել են Vegavis iaai բադազգիների դասին պատկանող հին թռչունի մնացորդներ։ Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ թռչունի ներքին խռչակը պահպանված է։ Այդ օրգանի օգնությամբ ժամանակակից թռչունները երգում են ու այլ ձայներ արձակում։ Գտնված օրգանն այս պահի դրությամբ ամենահինն է։ Այն մոտ 66 մլն տարեկան է։




























