Լոնդոնցի գիտնականները մշակել են մի սարք, ոը կարող է փոխել սովորական սննդամթերքի համը։ Դրա օգնությամբ գիտնականները հույս ունեն համոզել մարդկանց ավելի առողջարար ուտելիքով սնվել, քանի որ սարքը արհեստականորեն ստիպում է սնունդն ընկալել որպես ավելի քաղցր կամ աղի։ Սարքը ներկայացված է Բիրմինգեմում՝ ինժեներական տոնավաճառում, հայտնում է Telegraph -ը։
Արձակելով թույլ էլեկտրական հոսանք՝ սարքը, որը մշակողներն անվանել են Taste Buddy, ազդում է բերանի խոռոչում գտնվող զանազան համային ռեցեպտորների վրա։ Դրա արդյունքում մարդը սկսում է զգալ համեր, որոնք չկան այդ սննդի մեջ։ «Այն ինչ սկսվել էր որպեզ զվարճալի ինժեներական փորձարկում, վերածվել է մեծ ներուժ ունեցող նախաձեռնության։ Taste Buddy-ն կարող է բառացիորեն փրկել մարդկանց կյանքը՝ հնարավոր դարձնելով առավել օգտակար սննդի անցնելը»,- ասել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Ադրիան Չեոկը, հայտնում է Gazeta–ն։
Հետազոտողների խոսքով այդ սարքը կարելի է ինտեգրել ցանկացած խոհանոցային սպասքի՝ պատառաքաղի, գդալի, բաժակի։




























