ԵՏՄ–ն քննարկում է Մետաքսի ճանապարհ չինական նախաձեռնության հետ գործընկերության հնարավորությունը։ Այս մասին հոկտեմբերի 14-ին Երեւանում Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի եւ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՀԿ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Բացի այդ, առեւտրային հարաբերություններ են մշակվում Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իսրայելի, Մոնղոլիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի հետ։ «Արդյունավետ է գործում նաեւ Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, որով զրոյացվում են ապրանքների 90 տոկոսի մաքսատուրքերը։ Դա թույլ կտա 2020 թվականին ԵՏՄ պետությունների եւ Վիետնամի միջեւ ապրանքաշրջանառությունը ավելի քան 2 անգամ մեծացնել»,– ասել է Սարգսյանը։