Լա Կորունյեի բնակիչները ափին հսկայական սատկած էգ կաղամար են գտել։ Կաղամարի չափերը ապշեցնում են՝ 105 կգ։ Մասնագետները վստահ են, որ կենդանին սատկել է ծովային այլ բնակիչների հետ մարտի հետեւանքով ստացած վնասվածքներից, հայտնում է Oane–ը։
Սա միակ դեպքը չէ ,երբ հսկայական կաղամարներ են հայտնաբերվում ափին։ Լուիս Լարիան՝ լաբորատորիայի տնօրենը, պատմել է , որ այս տարի իրենք կարողացել են ուսումնասիրել արդեն չորս նման կենդանիների։ Նոր գտածոն ուղարկվել է այդ լաբորատորիա՝ ուսումնասիրության։ Թռուցիկ հայացքից փորձագետները եզրակացրել են, որ հսկայական կաղամարը սատկել է ձկնորսության ժամանակ, սակայն լաբորատիայի տնօրենը միանգամից հերքել է այդ տեսակետը։
Լուիս Լարիան վստահ է, որ էգը սատկել է լուրջ վնասվածքներից, որը ստացել էր այլ ծովային բնակիչների հետ պայքարելիս։ Ստացված վերքերից կաղամարը բարձրացել է ջրի մակերես, որտեղ ալիքները նրան ափ են դուրս բերել, որտեղ էլ նրան գտել են բնակիչները։ Մասնագետները նշում են, որ իրենք քիչ բան գիտեն նման ծովային կենդանիների կյանքի մասին, դրա համար էլ այս նմուշը լուրջ հետազոտության կենթարկվի։




























