ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ՌԴ ԱԻՆ օդանավով Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների` Երեւան ժամանող 27 ուղեւորների ցանկը: Նույն օդանավով Հայաստան կտեղափոխվի նաեւ պատահարի հետեւանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի դին:

ՌԴ ԱԻ նախարարությունն այդ նպատակով հատկացրել է ԱՆ-148 մակնիշի օդանավ:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի եւ աշխատակիցների հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական եւ տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Հյուսիսային Օսեթիայից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:

Ժամը 17.47-ին օդանավը մեկնել է Բեսլանից:

Ինքնաթիռի ժամանման մասին տեղեկություններ կտրամադրվեն լրացուցիչ:

Ցուցակ