Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Կաստել Գանդոլֆոյում իր ամառանոցը կբացի զբոսաշրջիկների համար, հայտնում է Roma Today-ը: Այն կվերածվի թանգարանի: Բացման արարողությունը պլանավորված է հոկտեմբերի 21-ին:

Առանձնատունը Ալբանո լճի ափին է: Այն կառուցվել է 17-րդ դարում: Այնտեղ ամառային հանգիստ են անցկացրել տարբեր պոնտիֆիկոսներ, հայտնում է Gazeta-ն:

Այցելուները կարող են տեսնել եկեղեցին, գրադարանը, տարբեր սենյակներ:

2015-ին Հռոմի Պապը հավատացյալներին կոչ էր արել հրաժարվել շվայտությունից: