Իրանի իսլամական հանրապետությունում հեղափոխության քամի է փչում։ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մեղադրում են ընտրությունների կեղծման համար և զանգվածային ցույցերի միջոցով ընդդիմանում նրան։ Իրանի ցույցերը իրենց բնույթով ընդհանրապես նման չեն վրացականին։ Բողոքականները քանդում են, այրում այն ամենը, ինչ պատահում է ճանապարհին։ Իրանի կառավարությունը ցուցարարների վրա կրակ բաց արեց, որից քիչ մարդ չմահացավ, չնայած այս ամենին բողոքի ցույցերը չեն վերջանում։ Իրանի ընդդիմությունը և նրա կողմնակիցները չեն նահանջում։
Պաշտոնական Թեհրանը այս բողոքի ցույցերում տեսնում է ԱՄՆ-ի հետքը և դիմում է Վաշինգտոնին, որ դադարի միջամտել Իրանի ներքին գործերին։ «Գունավոր» հեղափոխությունների ամերիկյան սցենարը մեզ մոտ չի անցնի", ասում են Իրանի կառավարությունում։ Մի քանի օր առաջ հայտարարություն արեց Իրանի իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Այս հայտարարությունը լուսաբանվեց աշխարհի գրեթե բոլոր լրատվական միջոցներով։
Իրանի հոգևոր առաջնորդի այս խոսքում Վրաստանը, կարելի է ասել ստորացվեց, բայց վրաց հեռուստաընկերությունները և մամուլը ուշադրություն չդարցրեց Ալի Խամենեիի միանշանակ հեգնական տոնայնությանը, որը Իրանի հոգևոր առաջնորդը օօգտագործեց Վրաստանի դեմ իր ելույթում։
Ահա, թե ի՞նչ է ասել Այաթոլան իր հայտարարությունում։
"Այն, ինչ ոմանք անում էին Իրանում, մարդկանց շփոթության մեջ գցեց։ Նրանք մտածեցին, որ Իրանը նման է Վրաստանին։ Մի քանի տարի առաջ մի ամերիկացի ներդնող հայտարարեց՝ Վրաստանում տասը միլիոն վատնեցի և հաստատեցի նոր կառավարություն։ Հիմարին թվում էր, թե իսլամական հանրապետությունը կերտած այս մեծ ազգը վրացիների նման է։ Ինչպիսի՞ պետության հետ են մեզ համեմատում։ Մեր թշնամիների խնդիրն այն է, որ չեն գիտակցում, թե մենք ինչ ազգ ենք։ Իրանի հոգևոր առաջնորդի կողմից Վրաստանի նկատմամբ հեգնական հայտարարությանը չարձագանքվեց ոչ Վրաստանի կառավարությունը, ոչ էլ վրաց ուղղափառ եկեղեցինց։ Ինչու՞։
Ցավալի է, բայց Այաթոլա Ալի Խամենեիի հայտարարության մեջ ճշմարտության փոքր նշույլ կա։ Իրանի հոգևոր առաջնորդը ճիշտ է, երբ գրում է. "Մի քանի տարի առաջ մի ամերիկացի ներդնող հայտարարեց՝ «Վրաստանում տասը միլիոն վատնեցի և հեղափոխության միջոցով հիմնեցի նոր կառավարություն»։
Ամերիկացի ներդնող ասելով երևի Այաթոլան նկատի ուներ Ջորջ Սորոսին, ով Վրաստանում ֆինանսավորել է «Վարդերի» հեղափոխությունը, և ով տարբեր ամբիոններից մի անգամ չէ որ հայտարարել է, թե հպարտանում է Վրաստանում իր ֆինասավորած «գունավոր» հեղափոխությամբ։
Պատահական չէր, որ «Վարդերի» հեղափոխությունից մի քիչ հետո Սահակաշվիլուն շնորհեցին մասոնական շքանշան։ Այս ամենը, բնականաբար, հայտնի է Իրանի հոգևոր առաջնորդին, այդ պատճառով էլ նա իր հայտարարության ընթացքում հիշեց Վրաստանի մասին։ Սակայն Այաթոլա Ալի Խամենեին, ինչպես և ուրիշները իրավունք չունեն հեգնանքով հիշել մեր պետության անունը։
«Նրանք մտածեցին, որ Իրանը նման է Վրաստանին», «Հիմարին թվում էր, թե Իրանի հանրապետությունը կերտող այս մեծ ազգը վրացիների նման է», «Ինչպիսի՞ պետության հետ են համեմատում Իրանը»,- Այաթոլայի այս խոսքերը չպետք է մատնվեն անուշադրության։ Հետաքրքիր է՝ ինչու՞ է լռում վրաց պատրիարքությունը, ընդհանրապես՝ վրաց եկեղեցին։ Սահակաշվիլու կառավարության մասին խոսք չունեմ, քանի որ նրա համար Վրաստանի պատվի պաշտպանությունը նպատակ չէ։ Ընդհակառակը, հենց Սահակաշվիլու կառավարության անարժանության պատճառով է, որ այսօր ով ուզի մեզ կարող է վատաբանել։ Սահակաշվիլու կառավարությունը ինքը ոտնահարեց Վրաստանի արժանապատվությունը, և հիմա ինչու՞ ենք զարմանում, որ օտար ուժերի համար մեզ վարկաբեկելը սովորական բան է դարձել։ Այստեղ վրաց եկեղեցին, վրաց ազգը պետք է ձայն հանի, և Իրանի հոգևոր առաջնորդը պետք է մատնանշի, որ Վրաստանը իր պատմությամբ, մշակույթով և հավատքով նույնպես անձեռնմխելի է։
Անձամբ ես, ինչպես նաև բազմաթիվ վրացիներ, և ոչ միայն վրացիներ, հարգում եմ Իրանի պատմական և մշակութային ժառանգությունը, որը այսօր էլ զարմացնում է աշխարհին։ Բայց Իրանի հոգևոր առաջնորդը պետք է իմանա, որ Վրաստանը համաշխարհային քաղաքակրթության առաջխաղացման մեջ քիչ ներդրում չունի, քան Իրանը։
Ոչինչ չեմ ասի այն մասին, թե որքան ջանք են վրացիները ներդրել պարսկական կայսրության ձևավորման համար։ Հայր և որդի Ունդիլաձեեբիի, Գեորգի Սահակաձեի և Ռոստոմ Խանի անունները, համոզված, եմ Իրանի հոգևոր առաջնորդը լավ գիտի։
Չնայած այս ամենին՝ նա Վրաստանը հեգնանքով է հիշում, ամպատվում է։ Հենց այս պատճառով էլ Վրաստանի արժանապատվությունը պետք է վրաց եկեղեցին պաշտպանի։ Մի հեղինակությունը, որը ոչ միայն քրիստոնյա աշխարհում է, այլև իսլամական։
Իրանի իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդի կողմից Վրաստանին անպատվելու դեմ լռելը մեծ հանցագործություն է։
Այս հարցի քննարկումը վրաց ազգի արժանապատվության հարցն է։



















