Չեչեն անջատողականների առաջնորդ, արտաքսման մեջ գտնվող Չեչնիայի կառավարության ղեկավար Ահմեդ Զակաեւը հայտարարել է, որ կապ չունի երկրի Խորհրդարանի վրա գրոհայիների հարձակման հետ: Նա ժխտել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի այն մեղադրանքները, ըստ որոնց ահաբեկչության հետեւում կանգնած են «հարբեցող Ահմեդ Զակաեւը եւ արեւմտյան մայրաքաղաքների նրա հովանավորները»:
Չեչնիայի ՆԳՆ-ում չեն բացառում գրոհայիների կողմից նոր ահաբեկչությունների հավանականությունը եւ նշում, որ Խորհրդարանի վրա հարձակում կատարել են չեչեն հրամանատար Հուսեյն Գակաեւի գրոհայինները:
Նշնք, որ հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ահաբեկչությունից տուժած ընտանիքներին պետք է 1 մլն ռուբլի փոխհատուցում վճարվի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Գրոզնիում հարձակում են գործել Չեչնիայի խորհրդարանի շենքի վրա: «Առավոտյան, երբ պատգամավորների մեքենաները մուտք էին գործում խորհրդարանի տարածք, նրանց հետեւից ներխուժել է ահաբեկիչներով մեքենան: Ահաբեկիչներից մեկը տեղում իրեն պայթեցրել էր, մյուսները մտել էին խորհրդարանի շենք:
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 6 հոդվածներով:





























