Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության  էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում Անվտանգության գլխավոր վարչության նախկին պետ Ակիֆ Չովդարովի գործով դատավարությանը որպես մասնակից միացել է նաեւ Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայությունը: Այս մասին հայտնում է Qafqazinfo-ն:

ԱՊԾ-ն քաղաքացիական հայցով դիմել է Բաքվի ռազմական դատարան՝ խնդրելով իրեն մի քանի դրվագներով տուժող կողմ ճանաչել Ադրբեջանի ՔՕ 179.3.2 հոդվածով (խոշոր չափերով յուրացում), որով Ակիֆ Չովդարովին մեղադրանք է առաջադրվել:

Մեղադրանքի նյութերի համաձայն՝ Չովդարովը յուրացրել է 2 մլն 917 հազար մանաթ (2 մլն դոլարից ավելի), որոնք պետության կողմից տրամադրվել էին գործակալական ցանց պահելու համար:

Նշենք, որ նախաքննության ընթացքում Չովդարովն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, որ փողը ծախսել է գործակալական ցանց պահելու համար: