Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Սուշեւի Աստվածամոր տաճարում, հոկտեմբերի 21-ին հրդեհ է բռնկվել։ Հրշեջները հայտարարել են, որ հրդեհի պատճառն այնտեղ գտնվող գազի բալոնն է եղել։ Բարեբախտաբար, այրվող շինության ներսում մարդիկ չեն եղել։

Դեպքի վայր ժամանած հրշեջները տեղայնացրել են կրակը։ Հրդեհի մակերեսը 25 ք/մ է կազմել։ Պատճառները ճշտվում են։

Նշենք, որ Սուշեւի Աստվածամոր տաճարը գոյություն ունի 300 տարի։ Այն կառուցվել է 1696 թվականին։