ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի ոստիկանությունը որոշել է կարգապահական տույժի ենթարկել 24-ամյա աֆրոամերիկացի Ջամար Կլարկին սպանած 2 ոստիկաններին:

Ներքին հետաքննությունը պարզել է, որ իրավապահները չեն խախտել ոչ մի ոստիկանական նորմ եւ գործել են իրենց լիազորությունների շրջանակում:

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ սպաները կրակ են բացել ինքնապաշտպանական նպատակներով: Հարձակման մեջ կասկածվող Կլարկը փորձել է խլել նրանցից մեկի զենքը: Ոստիկանությունից հայտնում են, որ սպանվածիի ձեռքերին ձեռնաշղթաներ չեն եղել նրա վրա կրակելիս, փոխանցում է BBC-ն:

Նշենք, որ Կլարկի մահը մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի պատճառ էր դարձել: