101 տարեկանում կյանքից հեռացել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հորեղբայրը՝ ճապոնական կայսերական ընտանիքի ամենատարեց անդամ, արքայազն Միկասան: Այս մասին հայտնել է կայսերական պալատի ներկայացուցիչը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ մայիսի կեսերին արքայազն Միկասային հիվանդանոց էին տեղափոխել սուր թոքաբորբի կասկածանքով: NHK հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի վերջին էլ արքայազնը սրտի վիրահատության է ենթարկվել:
Արքայազն Միկասան Ճապոնիայի գործող կայսր Ակիհիտո Հիրոհիտոյի հոր կրտսեր եղբայրն էր, ճապոնական գահի պոտենցիալ ժառանգորդներից հինգերորդը: Նա կայսերական ընտանիքի ողջ մնացած անդամներից միակն էր, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մարտական գործողությունների է մասնակցել:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցավակցություն է հայտնել կայսերական ընտանիքին:




























