Reuters լրատվական գործակալության եւ Ipsos մարքեթինգային հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 6%-ով առաջ է անցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից:
Ըստ Informing-ի՝ հարցումն անցկացվել է հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում: Հարցման մասնակիցների 42%-ը պատրաստ է քվեարկել Քլինթոնի օգտին, իսկ Թրամփին սատարել է հարցվածների 36%-ը:
Դրանից մեկ շաբաթ առաջ թեկնածուների միջեւ տարբերությունը 4% էր: Ըստ փորձագետների՝ Թրամփը կորցրել է կանանց ձայները, ինչին նպաստել են թեկնածուի հասցեին սեռական ոտնձգությունների շուրջ մեղադրանքները:
Մեկնաբանելով նախընտրական արշավի ընթացքը՝ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցները կանխակալ վերաբերմունք ունեն իր նկատմամբ եւ մշտապես իրեն վատ լույսի ներքո են ներկայացնում:
Բացի այդ, Թրամփի կարծիքով, Քլինթոնի իշխանության գալու դեպքում կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել՝ Սիրիայի հարցում նրա դիրքորոշման պատճառով:




























