ՀԴԲ-ն նոր հետաքննություն է սկսել ԱՄՆ նախագահ Հիլարի Քլինթոնի նկատմամբ նրա օգնականուհու պատճառով, որ ամուսինը հայտնվել է սեքս սկանդալի կենտրոնում։ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմին ճշգրտել է, որ հետաքննությունը ոչ մի կապ չունի Քլինթնի անձնական փոստային սերվերի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Լրացուցիչ էլեկտրոնային նամակները, որոնք հետաքննության պատճառ են դարձել, իրականում հասցեագրված էին ոչ թե Քլինթոնին, այլ Էնթոնի Վիներին, նախկին պետքարտուղարի օգնականուհի Խումա Աբեդինի ամուսնուն։ 2011-ին Վիները հայտնվել էր սկանդալի կենտրոնում սեքսուալ բնույթի ՍՄՍ հաղորդագրության պատճառով ու դրա հետեւանքով զրկվել կոնգրեսականի պաշտոնից։ 2016-ին նա նորից է հայտնվել նույնատիպ սկանդալի կենտրոնում, անչափահաս աղջկան ուղարկելով անպարկեշտ լուսանկար, որը արել էր իր երեխայի ներկայությամբ։ Աբեդինը, որը 2011-ին ներել էր ամուսնուն, այս անգամ հայտարարել է, որ իրենք սկսել են առանձին ապրել։ Չնայած զույգը ապահարզանի դեռ չի դիմել»
ՀԴԲ-ն կստուգի նամակներում գաղտնի տեղեկությունների պարունակությունը։ Առայժմ չեն ճշգրտում, թե Քլինթոնին վերաբերող հատկապես ինչ գաղտնի տեղեկություն կարող են պարունակել Վիների նամակները։ Ամեն դեպքում նման սկանդալն ու հետաքննության վերսկսումը հարված է Քլինթոնի նախընտրական քարոզարշավին։




























