Հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ քաղաքականության բնապահպանական խնդիրները քննարկվելու են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից սեպտեմբերի 8-9 Թբիլիսիում՝ «Կովկասի բնապահպանական ենթակառուցվածքների եւ էներգիայի ու ֆինանսների ներդրումներ -2009» գագաթնաժողովի ժամանակ, ասվում է խորհրդաժողովի կազմակերպիչ Euroconvention Conferences-ի հայտարարության մեջ։
Խորհրդաժողովում Հայաստանի կառավարությունը ներկայացված է բարձրաստիճան ներկայացուցիչներով։ Նախատեսված է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Հուսեյնղուլու Բաղիրովի, Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի ու Շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնական պաշարների նախարար Գեորգի Կեչիձեի ելույթները։ Խորհրդաժողովի քննարկումների հիմնական թեմաներն են՝ էներգիայի աղբյուրները, տարածաշրջանի էներգետիկ քաղաքականության զարգացումը, էներգետիկ տրանսպորտը եւ բնապահպանական ենթակառուցվածքը։




























