Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու առաջարկը խնդրի լուծման անընդունելի տարբերակ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման հեռանկարներին՝ գերմանացի խորհրդարանականը նշել է. «Ներկայում կողմերի դիրքորոշումները, կարծես, կոշտ են: Հարկավոր է աշխատել, որպեսզի երկու երկրների իշխանությունները խոսեն միմյանց հետ, փորձեն մերձեցնել դիրքորոշումները: Իհարկե, Ադրբեջանը պետք է պատրաստ լինի նրան, որ միայն Բաքվի կարծիքն ու ցանկությունները չեն կարող հաշվի առնվել»: