Ամերիկացի մասնագետները նորագույն սուպերզենք են մշակում, գրում է The New York Times-ը:

Խոսքը նոր սերնդի մարտական դրոնի մասին է: Այն ստեղծվում է հեքսակոպտերի հիմքի վրա եւ կարող է մարտական առաջադրանքներ կատարել: Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում արդեն նոր դրոնի փորձարկումներ են ընթանում:

Փորձարկման առաջին փուլում դրոնը կարողացել է գտնել զինված ահաբեկիչների եւ հարված հասցնել նրանց:

Պարբերականը տեղեկություններ չի հաղորդում սպառազինության համակարգերի մասին: Ինչպես նաեւ չի նշվում, թե այն ամբողջովին ինքնակառավարվող է լինելու, թե ղեկավարվելու է օպերատորի կողմից: Փորձագետները հակված են կարծել, որ այն ունի նորարարական ավտոնոմ համակարգ՝ արհեստական ինտելեկտով: