Ճապոնիայի Նագոյա քաղաքի ոստիկանությունը կալանավորել է բուդդա վանականին, երբ վերջինս 17-ամյա մարմնավաճառին կեղծ թղթադրամ էր վճարել, հայտնում է Japan Today-ը:
Պարզվում է, որ այս տարվա մարտին 28-ամյա Հիրոակի Կամբեն մոտ 95 դոլարին համարժեք 10 հազար կեղծ իեն էր վճարել աղջկան հյուրանոցում ժամադրությունից հետո: Իրավապահները ենթադրում են, որ թղթադրամները հատվել են Օգակիի տաճարում:
Տուժողը հասկացել էր, որ դրամը կեղծ է միայն այն բանից հետո, երբ փորձել էր դեղատնից գնումներ կատարել:
Ոստիկանությունից հայտնել են, որ եւս 3 կեղծ 10 հազար իեն արժողությամբ թղթադրամներ են գտել:
Հայտնի չէ, թե աղջկան պատասխանատվության ենթարկել են մարմնավաճառության համար, թե ոչ:




























