Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 24 դեպք:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները «АК» ավտոմատներից, «ПК» գնդացիրներից եւ «СВД» դիպուկահար հրացաններից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակել են շուրջ 270 կրակոց:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Մարտակերտի պաշտպանական դիրքերի Սեյսուլան հատվածում, որտեղ հակառակորդը ժամը 22-ն անց 30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական առաջնագիծը գնդակոծել է ավելի քան 160 անգամ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:




























