Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Բրյուսել, վերադարձել է Օտտավա տեխնիկական անսարքության պատճառով։ Թրյուդոն Բրյուսել էր մեկնում СЕТА պայմանագրի ստորագրման համար։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Chronicle Herald թերթը։

Ինքնաթիռը վերադարձել է թռիչքից անմիջապես հետո եւ բարեհաջող վայրէջք է կատարել, ավելի ուշ  կրկին թռել է դեպի Բրյուսել։ Կանադական լրատվամիջոցները հայտնում են, թե անսարքությունը կապված է եղել ինքնաթիռի թեւերի հետ։