Մոլդովայում նախագահական ընտրությունները սկսվել են: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընդամենը բացվել է 1981 ընտրատեղամաս:

Ընտրությունների ընթացքին կհետեւի ոստիկանության 4 հազար աշխատակից, որոնց արգելված է մտնել ընտրատեղամասեր, նրանց հանձնարարված է մերձակա տարածքներոմ հետեւել հասարակական կարգի պահպանմանը: Քվեարկությանը կհետեւեն ավելի քան 3,7 հազար դիտորդներ, որոնց թվում են ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները:

Ընտրությունները կավարտվեն տեղական ժամանակով 21-ին: Այն կայացած կճանաչվի, եթե մասնակցությունը կազմի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդը (3,2 մլն մարդուց ավելի):

Քվեաթերթիկներում 9 թեկնածու է ներառված, սակայն բոլոր հարցումներով նախագահական մրցարշավի առաջատարներ են համարվում երկու ընդդիմադիրներ՝ Ռուսաստանի հետ մերձեցման օգտին հանդես եկող Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդնան եւ եվրոպամետ ընդդիմության միացյալ թեկնածու, Գործողության եւ համերաշխության կուսակցության առաջնորդ Մայյու Սանդուն: