Ճապոնիայի Նագոյա քաղաքում ոստիկանության աշխատակիցները կալանավորել են բուդդայական վանականի՝ ինտիմ ծառայության դիմաց 17-ամյա աղջկան կեղծ թղթադրամներով վճարելուց հետո: Այս մասին հայտնում է Japan Today-ը:

Ոստիկանությունում պարզել են, որ 28-ամյա վանական Հիրոակի Կամբեն 2016-ի մարտին Գիֆայի հյուրանոցներից մեկում հանդիպելուց հետո դեռահաս աղջկան է փոխանցել կեղծ 10 հազար իեն (մոտ 95 դոլար):

Նախնական վարկածի համաձայն՝ Կամբեն կեղծ թղթադրամները պատրաստել է Օհակայի բուդդայական տաճարում: