Տղամարդն իր ուսուցչի աճյունափոշին հոկտեմբերի 29-ին Նյու Յորքում թափել է Մետրոպոլիտեն օպերայի նվագախմբի փոսի մեջ: Այս մասին հայտնել է ABC-ն:

Նշվում է, որ տղամարդու անձը պարզվել է, նա քաղաքի ծայրամասում է բնակվում: Ոստիկանությունում ընդգծել են, որ նա հանցավոր ոչ մի մտադրություն չի ունեցել եւ կասկածյալ չի համարվում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Նյու Յորքում օպերայի հանդիսատեսին շտապ տարհանել են մի տղամարդու պատճառով, որը բեմի մոտ անհայտ փոշի է թափել: Միջադեպը տեղի է ունեցել ընդմիջման ժամանակ: Հանդիսատեսից մեկը Ջոակինո Ռոսինիի «Վիլհելմ Թել» օպերայի բեմ է բարձրացել եւ փոշի թափել նվագախմբի փոսի մեջ: