Հալեպի հարավ-արեւմուտքում գրոհայինների կողմից քիմիական զենքի կիրառման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 30-ից ավելի մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնել է Al Mayadeen-ը:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ տուժածների մեծ մասը ներկայումս խաղաղ բնակիչներ են: Բոլորին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Նշվում է, որ ահաբեկիչները Ասադի անվան ակադեմիայի շրջանի վրա կրակել են թունավոր գազով արկերով: Այդ տարածքը վերահսկում են Սիրիայի բանակը եւ աշխարհազորայինները: