Թուրքիայում հարձակում են գործել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալ, պատգամավոր Բյուլենթ Թեզջանի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Այդին արեւմտյան նահանգում: Հանրապետության օրվան նվիրված միջոցառումից հետո ռեստորանում ընթրող քաղաքական գործիչը ատրճանակից հրազենային վիրավորում է ստացել ոտքի շրջանում եւ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հանցագործության իրագործման կասկածանքով Քուշադաս քաղաքում ձերբակալվել է Ալփարսլան Սարգըն անունով մի տղամարդ: Հարձակման դրդապատճառների մասին չի հաղորդվում: