Իսլանդիայի կառավարությունը պաշտոնապես վայր է դրել իր լիազորությունները, նոր կառավարությունը կնշանակվի իշխող նոր կոալիցիայի կազմավորումից հետո: Այս մասին նշված է ruv.is կայքում:

«Խորհրդարանի ընտրության արդյունքներով երկրի վարչապետ Սիգյուրդյուր Ինգի Յոուհանսոնը եւ կառավարության անդամները պաշտոնապես իրենց լիազորությունները վայր են դրել»,- հայտնում է կայքը:

Վարչապետն ու մի քանի նախարարներ ներկայացնում էին Առաջադեմ կուսակցությանը, որը ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է ձայների ընդամենը 11,5 տոկոսը եւ զբաղեցրել է չորրորդ տեղը: Առաջին տեղը գրավել է իշխող կոալիցիայում «առաջադիմականների» նախկին գործընկեր Անկախություն կուսակցությունը:

Իսլանդիայի օրենքների համաձայն՝ երկրի նախագահը կառավարության ձեւավորման մանդատը տալիս է այն կուսակցությանը, որը խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներն է հավաքում: