Արաբ ահաբեկիչը իսրայելցի երեք սահմանապահի է վիրավորել՝ Հորդանանի Արեւմտյան ափին մեքենայով մխրճվելով նրանց մեջ: Նա սպանվել է պատասխան կրակով: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը:

Հարձակումն իրականացվել է պաղեստինյան Բեյթ-Ումար գյուղի շրջանում, որը գտնվում է Երուսաղեմի եւ Խեւրոնի միջեւ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ահաբեկչությունն իրականացրել է Բեյթ-Ումարի 23-ամյա բնակիչը:

Նախօրեին համանման միջադեպ է տեղի ունեցել Ամալալահ շրջանում, որտեղ պաղեստինցին փորձել է մեքենայով ճզմել իսրայելցի զինծառայողներին, իսկ հետո նրանց վրա է հարձակվել դանակով: Նա պատասխան կրակից վիրավորվել է, իսրայելցիների կողմից ոչ մեկը չի տուժել: