Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հայտարարել է Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժից հետո երկուշաբթի մայրաքաղաքի դպրոցները փակելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին քաղաքապետը գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:
«Հռոմի վարչակազմը մտադիր է երկուշաբթի դպրոցները փակել ուսումնական բոլոր հաստատությունների շենքերը մանրակրկիտ տեխնիկական ստուգման ենթարկելու նպատակով՝ երկրաշարժի հետեւանքով հնարավոր վնասվածքներ պարզելու համար»,- գրել է Ռաջին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ որոշ կառույցներ, այդ թվում՝ պատմական աղետի հետեւանքով վնասվել են: Իշխանությունները ժամանակավորապես փակել էին մայրաքաղաքի մետրոպոլիտենը, չնայած հետո գնացքների երթեւեկությունը վերականգնվել է:




























