Մոլդովայի իշխանությունները դժվարությամբ են կասեցրել առաջին փուլում ռուսամետ թեկնածուի հաղթանակը:
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին 16 տարվա ընթացքում առաջին համաժողովրդական նախագահական ընտրություններում առաջատար է Սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը, որի օգտին են քվեարկել ընտրողների 49,31 տոկոսը:
Նրա հետ նոյեմբերի 13-ին նախատեսված երկրորդ փուլ է անցել եվրոպամետ «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության ղեկավար, ամերիկամետ թեկնածու Մայա Սանդուն՝ 37,39 տոկոսով: Երրորդ տեղն է զբաղեցնում ձախ «Մեր կուսակցության» թեկնածու Դմիտրի Չուբաշենկոն, որն, ինչպես Իգոր Դոդոնը, ներկայացնում է գերազանցապես ռուսախոս բնակչության շահերը: Նա ստացել է ձայների 5,86 տոկոսը:




























