Պակիստանի Փենջաբ նահանգում անհայտ զինված անձինք ներխուժել են մասնավոր դպրոցներից մեկն ու կրակ բացել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով India Today հեռուստաալիքը:
Դեպքի վայր ոստիկաններ են ժամանել: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան:
Հոկտեմբերի 25-ին էլ Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի ոստիկանական քոլեջի վրա զինյալների հարձակման հետեւանքով առնվազն 33 մարդ էր զոհվել:




























